211652_close_icon
views-count1232 դիտում article-date 16:21 16-04-2021

Լիբանանի նախագահը Երևանում Ցեղասպանության հիշատակի արարողություններին ներկա գտնվելու հրավեր է ստացել

Լիբանանի նախագահ Միշել Աունն ստացել է ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին ներկա գտնվելու ՀՀ նախագահի հրավեր:  

Այս մասին տեղեկացնում է Լիբանանի նախագահի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: Հրավերը Լիբանանի նախագահին փոխանցել է Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը:

Նմանատիպ նյութեր