211652_close_icon
views-count1344 դիտում article-date 16:59 16-04-2021

Իրանում հայտարարել են մինչև 60 տոկոս հարստացված ուրանի առաջին խմբաքանակը ստանալու մասին

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ իրենց հաջողվել է ստանալ ուրանի առաջին խմբաքանակը, որը հարստացված է մինչեւ 60 տոկոս:

Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, այդ մասին ապրիլի 16-ին հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։

«Հպարտությամբ հայտնում եմ, որ իրանցի գիտնականները կարողացել են ստանալ ուրան, որը հարստացված է մինչեւ 60 տոկոս»,- մեջբերում Է Ղալիբաֆը հայտարարությունը իրանական ISNA գործակալությունը։

Նմանատիպ նյութեր