211652_close_icon
views-count1752 դիտում article-date 09:52 16-04-2021

Հետքա՞յլ, թե՞ մարտավարական մանևրում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մինչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է Անկարայի՝ հակամարտության լուծման համար Ուկրաինային «անհրաժեշտ աջակցություն» տրամադրելու պատրաստակամության մասին, երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնում է, որ Թուրքիան չի սատարում հակամարտության մեջ գտնվող կողմերից ոչ մեկին։

Հասկանալի է, որ ռուս-ուկրաինական բախումը ունի երկուսից ավելի շահառու և Դոնբասում իրավիճակի սրումը ինչ-որ պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից՝ դրանից բխող լրջագույն հետեւանքներով։

Ըստ Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովի ՝ Ռուսաստանը նախատեսում է ուկրաինական սահմանին իր զինված ուժերը հասցնել 56 գումարտակի տակտիկական խմբերի եւ 110 000 մարդու: Սահմանին արդեն իսկ կա 330 մարտական ինքնաթիռ եւ 240 ուղղաթիռ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր