1110 դիտում
09:40 16-04-2021
Սա աննախադեպ սադրանք և վիրավորանք է զոհված հայ զինվորների նկատմամբ․ Եվրախորհրդարանի պատգամավորը՝ Բաքվում բացված «պուրակի» մասին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Եվրախորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն արդեն հարց է ներկայացրել Եվրահանձնաժողովին, որ պատշաճ արձագանքեն Ադրբեջանի կողմից «պուրակի» բացմանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ֆուրլասը նշեց. «Սա աննախադեպ սադրանք և վիրավորանք է զոհված հայ զինվորների նկատմամբ, որն իրականացվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից:
Հագնելով զինվորական համազգեստ և կեցվածք ընդունելով ճակատամարտում զոհված հայ զինվորների հարյուրավոր սաղավարտների առջև՝ նա տպավորություն է ստեղծում, որ պատերազմն ավարտված չէ, և ատելություն է սերմանում ժողովուրդների միջև: Ես արդեն հարց եմ ներկայացրել Եվրահանձնաժողովին, թե ինչպես է գործնականում մտադիր արձագանքել Ադրբեջանի նախագահի նողկալի գործողությանը: Դատապարտումը պետք է լինի հավաքական և տա ԵՄ միասնության ուղերձը: Բայց, դրանից դուրս, այն պետք է լինի գործնական և արդյունավետ»:
Ապրիլի 12-ին նա՝ որպես զեկուցող, մասնակցել է Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցով քննարկմանը, որին մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Ֆուրլասը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով քննարկմանը, նշեց, որ անհետ կորածների ողբերգությունը պետք է անհապաղ ավարտվի:
«Միջազգային հանրությունը պետք է ապահովի բոլոր գերիների արագ վերադարձը: Հայ գերիների պահումը և վատ վերաբերմունքը պատերազմական հանցագործություն է, քանի որ բոլոր հայ գերիները օրինականորեն համարվում են «ռազմագերիներ»»,-նշեց Եվրախորհրդարանի պատգամավորը»»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1199 դիտում
10:10 21-01-2021
Եվրախորհրդարանի պատգամավորը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը. «Ժողովուրդ»
15190 դիտում
13:30 23-09-2017
Ադրբեջանցի պատգամավորը կոչ է արել հաշվեհարդար տեսնել Բաքվում գտնվող հայ խորհրդարանականների նկատմամբ
Այս բաժնից
634 դիտում
08:07 17-04-2024
Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան. «Ժողովուրդ»