211652_close_icon
views-count1733 դիտում article-date 21:54 15-04-2021

Իտալիայի  առողջապահության փոխնախարարը պատմել է Էրդողանի անհաջող փորձի մասին

Իտալիայի  առողջապահության փոխնախարար Անդրեա Կոստան պատմել է, թե ինչպես է Թուրքիան փորձել Հռոմից խլել Եվրո-2020-ի անցկացման իրավունքը:
 
«Թուրքիայի հետ մի շարք դիվանագիտական միջադեպեր եղան, որից հետո նրանք՝ ի պատասխան մեր վարչապետի հայտարարության, փորձեցին մեզանից խլել Եվրո-2020-ը», հայտարարել է Կոստան:
 
Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին բռնապետ էր անվանել: Ի պատասխան Թուրքիան Դրագիից պահանջել էր պաշտոնական ներողություն խնդրել և բողոքի նոտա էր հղել Իտալիայի դեսպանին. «Եթե Մարիո Դրագին բռնապետ է փնտրում, ապա ավելի լավ է Իտալիայի պատմությունը տեսնի»:

Նմանատիպ նյութեր