211652_close_icon
views-count1924 դիտում article-date 19:12 15-04-2021

Պեպ Գվարդիոլա. Հավատս չի գալիս, որ Բելինգհեմը 17 տարեկան է, միգուցե, նա խաբեբա է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր հիացմունքն է հայտնել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի մասին:
 
«Հավատս չի գալիս, որ նա ընդամենը 17 տարեկան է: Միգուցե, նա խաբեբա է: Նա այնքան լավն է, նա հրաշալի խաղացող է», ասել է Գվարդիոլան:
 
Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում հաղթահարեց «Բորուսիայի» արգելքը՝ երկու անգամ հաղթելով 2:1 հաշվով: Պատասխան խաղում գերմանական թիմը երկար ժամանակ հաշվի մեջ առջևում էր Բելինգհեմի գոլի շնորհիվ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր