Երգիչ Ռոբ Ավալյանը երկար լռությունից հետո կրկին նոր երգերով հանդես կգա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երգիչ Ռոբ Ավալյանը երկար լռությունից հետո կրկին նոր երգերով հանդես կգա. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երգիչ Ռոբ Ավալյանն, ով տարիներ առաջ երաժշտական ակտիվ գործունեություն ծավալեց,  նոր երգերով կներկայանա նաև մոտ ժամանակներում: Հանդիսատեսը հատկապես հիշում է նրա  «Կանչը կռունկի» երգն ու տեսահոլովակը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Այս երգից հետո նա «Տարվա հայտնություն» մրցանակը ստացավ: Նրա առաջին տեսահոլովակը՝ «Առանց քեզ», արժանացավ «Տարվա լավագույն պրեմիերա» մրցանակին:

   Հաճախ հանդես է գալիս  հայտնի երգերի cover  կատարումներով, նաև մասնակցել է տարբեր մրցույթների: Առաջին մեծ մրցույթը նրա համար 2012 թվականին Հայաստանի X-Facto-ն էր, որտեղ հասավ մինչև կիսաեզրափակիչ փուլ: Այս հետաքրքիր  փորձից հետո,  նա  մեկնեց բնակվելու Կիև քաղաքում,  արդեն 2017-ին  մասնակցեց  «Դեպի Եվրատեսիլ»  մրցույթի նախընտրական փուլին, և  ,  ի ուրախություն իրեն,  հրավիրվեց Երևան՝ մրցույթի  եզրափակչին մասնակցելու համար:

    Ռոբ Ավալյանը դեռ մանուկ հասակից է եղել արվեստի բնագավառում՝  5 տարեկանից զբաղվել է լատինոամերիկյան պարերով: Չնայած լավ պարող լինելուն և  իրավաբանի կրթությանը՝ Ռոբերտը միշտ սիրել է երգել, ինչը նրան ուղեկցել է նաև  համերգների ժամանակ բեմում պարելիս: Երգի հանդեպ սերը նրան 2008-ին տարել է Հայաստանի երգի պետական թատրոն: Զինվորական ծառայությունից հետո նա սկսկել է իր երաժշտական կարիերան:  Իր լավ ընկերներից մեկը՝ երգչուհի Նարե Գրիգորյանը,  նրան ծանոթացրել է  մի հրաշք վոկալիստի՝ Մարան Կարապետյանի հետ, ում հետ մինչ օրս՝ արդեն 9 տարի,  պարապում է:
   
   Ռոբ Ավալյանն արդեն 4 տարի է, ինչ մշտական բնակություն է հաստատել Մոսկվայում: Այս տարիների ընթացքում շարունակել է երգել այնտեղի հեղինակավոր ակումբներում, որտեղ համերգային երեկոներ են ունենում նաև Ռուսաստանի հայտնի երգիչները: Հայ հանդիսատեսի համար դադարից հետո կան անելիքներ՝ առաջիկայում սպասվում են նրա նոր երգերն ու տեսահոլովակները: 

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք