211652_close_icon
views-count2844 դիտում article-date 16:57 12-04-2021

Կարեն Գիլոյան․ Սիմոնը այն կարգի ծանրորդ է, որը պայքարում է չեմպիոն դառնալու համար, ոչ թե զրո չստանալու

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունից այսօր վերադարձավ Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրուցել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, հայտնում է Armsport.am-ը:

Նա անդրադարձել է նաև Սիմոն Մարտիրոսյանի հասցեին հնչած քննադատություններին, որը մրցաշարի պոկում վարժություն փոքր ոսկե մեդալ նվաճեց և ձախողեց հրում վարժությունում։

«Տարիներ հետո այս հավաքականը անկասկած լինելու է աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկը։ Այսօր էլ իհարկե շատ լավ վիճակում են տղաները, բայց մի երկու տարի հետ փորձառություն ձեռք բերելուց հետո մենք միայն թիմային հաղթանակի համար ենք պայքարելու։ Հիմա երկրորդն էինք թիմային հաշվարկու, զիջել ենք միայն բուլղարներին։ Իհարկե եթե չլինեին մեր երկու ձախողումները մենք թիմային հաղթանակ կտանեինք։

Եթե հետաքրքիր է ձախողումների մասին ասեմ, որ երկուսն էլ ուղղակի ոտքի խնդիր ունեին, գիտեինք, որ երկուսն էլ լավ մարզավիճակում չեն։ Մերկապարանոց են այն հայտարարությունները, թե Սիմոնը պիտի ավելի շուտ սկսեր և այլ, և այլն։ Սիմոնը այն կարգի ծանրորդ է, որը չի պայքարում 0 չստանալու համար, նա պայքարում է չեմպիոն դառնալու համար։ Իսկ այդ դեպքում լինում է նաև այդպիսի բան, որովհետև Սիմոնը իրականում 15 օր էր մարզվել, ծնկի վիրահատություն էր տարել և այդ ամենը մենք շատ լավ գիտենք։ Վստահ եմ, որ Սիմոն Մարտիրոսյանն ամենևին չի կոտրվել, որև խնդիր չկա և նա Օլիմպիական խաղերի ֆավորիտն է, առանց կասկածի։

Դավիթ Հովհաննիսյանը նույնպես նիստերը չէր կատարել, ոտքերը, ծնկները թույլ էին։ Երկուսինն էլ հենց ոտքերն են ուժեղ տեղը, այսպես ասեմ։ Հիմա մարզումներով հետ կբերեն այդ ամենը։ Ուղղակի ծունկը չէր դիմանում։ Երկուսի դեպքում էլ նույն բանն էր։ Ազդրերը, ծունկը, մկանները լավ չէին մարզված, իսկ այդպես լինում է։ Լավ է լինելու, չկասկածեք ու լցվեք հավատով»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր