211652_close_icon
views-count5972 դիտում article-date 17:44 11-04-2021

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը վնասվածք է ստացել Քարվաճառում՝ խաչքարերը դուրս բերելիս

«Ինքը Սիմոնն Է, մի շարք ռեկորդների հեղինակ բազմաթիվ անգամներ ամենաբարձր նվաճումների հասած, Հայաստանը բարձր մակարդակով ԱՄԵՆ անգամ ներկայացրած»,իր ֆեյսբուքյան էջում գրել է Աշոտ Թոփուքյանը:

«Երբ բոլոր մարզիկները մարզվում ու պատրաստվում էին հերթական առաջնությանը, Սիմոնը կամավորական աշխատանքներ էր կատարում, երբ մի օր էր մնացել մերոնց Քարվաճառից դուրս գալու, չգիտես ինչի ձգձգվում էր էդ տարածքներից արժեքավոր խաչքարերի դուրս բերումը, արագ խումբ կազմվեց ու առաջիններից հենց ինքն էր Սիմոնը ու եթե ինքը չլիներ...էնտեղ գտնվողները գիտեն ինչ կլիներ, ու հենց էստեղ էլ եղավ վնասվածք...

Ինքը ՀԱՅ է, ով նվիրված է իր Ազգին... իսկ դուք?

Ինքը մարզիկ է , ում հետ մրցելուց վախենում են ու գիտեն, որ ընդամենը իրենից հետո կարող են արդյունքի հասնել...իսկ դուք?

Ինքը էն տեսակն է,որ մեզ վաղը Օլիմպիական ոսկի է բերելու... իսկ դուք?
Իսկ դուք... այդպես էլ կմնաք պատերի տակ խոսացող ու Սոց. ցանցերի հարթակներում գրառում անողներ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր