211652_close_icon
views-count1565 դիտում article-date 14:22 11-04-2021

Եվրոպական խորհրրդարանում տեղի կունենա հատուկ քննարկում՝ հայ գերիների անհապաղ վերադարձի հարցերով. ՄԻՊ

Armtimes.com-ը գրում է. Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանում ապրիլի 12-ին տեղի կունենա քննարկում, որի ընթացքում հատուկ զեկույցով է հանդես գալու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ նշելով զեկուցողներին:

Նրանք են.

Լուկաս Ֆուրլաս

Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար 

Մարինա Կալյուրանդ

Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար

Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Հեղինե Էվինյան

Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն

Հիշեցնենք, պատերազմից հետո Հայաստանը ներկայացրել է տվյալներ 240 գերու մասին, Ադրբեջանը վերադարձրել է 69 հայ ռազմագերիների և գերեվարված խաղաղ բնակիչների: Հայաստանի արտգործնախարարությունից փոխանցել են, որ բացի ռազմագերիներից, մեկ տասնյակից ավելի խաղաղ բնակիչներ որպես գերիներ մնում են ադրբեջանական կողմի մոտ: 

Նմանատիպ նյութեր