211652_close_icon
views-count2228 դիտում article-date 13:04 10-04-2021

«Ճշմարտությունն ասելու ժամանակն է». Լոս Անջելեսի քաղաքապետը կոչ է արել Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքի քաղաքապետ էրիկ Գարսեթին կոչ է արել բոլորին միանալ Change.org հարթակում նախաձեռնված «Այո՛, սա Ցեղասպանություն է» ստորագրահավաքին, որի նպատակն է ճանաչել 1915 թվականին երիտթուրքերի իրականացրած Հայոց Ցեղասպանությունը, հայտնում է Tert.am-ը։

«Ես Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին եմ, և այստեղ եմ` միանալու հազարավորների պարզ կոչին, այն է՝ ճշմարտությունն ասելու ժամանակն է: Ժամանակն է հիշել պատմության ողբերգությունները, որպեսզի մենք դրանք այլևս չկրկնենք: Ժամանակն է, որ բոլորս, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Լոս Անջելեսի վարչակազմը, Միացյալ Նահանգների և ողջ աշխարհի իշխանությունները միաձայն հայտարարեն՝ «մենք ճանաչում ենք Հայոց Ցեղասպանությունը»: Մենք սգում ենք այն 1,5 միլիոն հայերի մահը, որոնք դաժանորեն սպանվել են սիստեմատիկ ահաբեկման արշավի ընթացքում: Մենք միշտ կկանգնենք այն հայերի կողքին, որոնք արդարության, խաղաղության և անվտանգության ջատագովն են: Ես կոչ եմ անում բոլորին միանալ Change.org հարթակում նախաձեռնված «Այո՛, սա Ցեղասպանություն է» անունով ստորագրահավաքին: Բոլորս պետք է հիշենք մեր անցյալի իրականությունը՝ ավելի լավ ապագա կերտելու համար»,- ասել է Գարսեթին: 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր