211652_close_icon
views-count7109 դիտում article-date 20:20 09-04-2021

Հովհաննես Բաչկովն առաջին ռաունդում նոկաուտով հաղթել է թուրք մրցակցին. Sport.News.am

Բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի ավագ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած երկրորդ մենամարտում հաղթանակ է տարել ազգությամբ թուրք, Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովի նկատմամբ, հայտնում է Sport.News.am-ը:

Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի #MTKFightNight երեկոյի ընթացքում Բաչկովը մրցակցին նոկաուտի է ենթարկել առաջին ռաունդում։

Գյումրեցի բռնցքամարտիկն առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել էր 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Դուբայում տեղի ունեցած Rotunda Rumble IV երեկոյի ընթացքում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին:

Նորամուտի հաղթանակը Բաչկովը նվիրել էր հայ զինվորին:

Նմանատիպ նյութեր