211652_close_icon
views-count2060 դիտում article-date 21:43 09-04-2021

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի քայլերը իրավիճակի հետագա կայունացման ապահովման, 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շարունակական իրականացման ուղղությամբ: Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ վերջերս ունեցած շփումների արդյունքների մասին: Երկուստեք կարծիք է հայտնվել Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության մասին»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր