211652_close_icon
views-count1361 դիտում article-date 19:59 09-04-2021

Լեհաստանում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը

Երևան – Մինսկ - Վարշավա չվերթով վաղը  լուսադեմին Լեհաստան կմեկնի Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը: Մեր տղաներն ու աղջիկները Կելցե քաղաքում կմասնակցեն աշխարհի երիտասարդական առաջնությանը:

Ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ռինգ կուղեկցի   Գայանե Տեր-Բարսեղյանին  / 48 կգ / ,  Էլիդա Քոչարյանին  / 64 կգ /,  Ռուբեն Գարբոյանին  / 52 կգ /, Ռուսլան Ասլիկյանին   / 56 կգ /, Արթուր Սահակյանին  / 60 կգ /, Հարություն Հակոբկոխյանին  / 64 կգ /, Նարեկ Զախարյանին   / 69 կգ /, Էրիկ Աբելյանին  / 75 կգ /, Հրանտ Թորոսյանին   / 81 կգ /, Հենրիկ Ճղրիկյանին  / 91 կգ /  և  Հովհաննես Փափազյանին   / +91 կգ / :

Մրցաշարը կմեկնարկի ապրիլի 13 –ին, իսկ հաղթողները հայտնի կդառնան ապրիլի 23 –ին:

Նմանատիպ նյութեր