211652_close_icon
views-count82617 դիտում article-date 14:32 09-04-2021

Ողբերգական պատահար՝ Երևանում. Թբիլիսյան խճուղում քարի հարվածից 36-ամյա մոտոցիկլավարը վնասվածք է ստացել. օրեր անց նա հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 8-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Երևանի բնակիչ՝ 36-ամյա Էդուարդ Խաչատրյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 2-ին։

Այդ օրը, ժամը 13։00-ի սահմաններում իր վարած «Ստելս Բենելի» AC 150 մոտոցիկլով Թբիլիսյան խճուղի 26/5 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում քարի հարվածից վնասվածք էր ստացել:

Դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք,  որտեղից ժամանել էին բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանն ու ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը։

Երեկ՝ ապրիլի 8-ին, Գ. Ծառուկյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մոտոցիկլավարի վնասվածք ստանալու պատճառը եղել է այն որ երբ Է. Խաչատրյանը անվտանգության կանոնները պահպանելով մոտոցիկլը վարել է, դեռևս անհայտ հանգամանքներում քար է դիպել նրան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր