211652_close_icon
views-count11961 դիտում article-date 10:20 09-04-2021

Հայտնի փաստաբանը մտնում է քաղաքականություն. մեր երկիրը աղքատ է, քանի որ անկախացումից ի վեր մեր շուկան ձախողել են, իսկ ներկայումս պետական և քաղաքական այրերը չգիտեն, թե ինչպես հաղթահարել այդ ձախողումները

Հայաստանի Փաստաբանների պալատի փաստաբան Մասիս Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.

«Մասնագետ տնտեսագետները գտնում են,որ տնտեսության տեսական և գործնական արդյունքը դա բարեկեցության տեսությունն է, որը տալիս է շուկայական տնտեսության մեջ սոցիալական ցանկալի ռեսուրսների արդար տեղաբաշխման պայմանները:

Շուկայական տնտեսությունը, դա մի վիճակ է երբ բոլոր անձիք և ընկերությունները ազատ արտադրում գնում և վաճառում են իրենց ուզած ապրանքն ու ծառայությունը: Երբ չկան այդ պայմանները ՝ շուկան ձախողվում է և այդ ձախողումը անվստահության տեսության հիմքն է, դա որքան շատ անտեսվի երկիրն այդքան աղքատ կլինի, որքան երկիրը աղքատ լինի նրա բանակն ավելի թույլ կլինի, անվտանգությունը՝ խոցելի:

Մեր երկիրը աղքատ է քանի որ անկախացումից ի վեր մեր շուկան ձախողել են, իսկ ներկայումս պետական և քաղաքական այրերը չգիտեն թե ինչպես հաղթահարել այդ ձախողումները: Ի վերջո հարուստ երկրները հարուստ են քանի որ գտել են ճիշտ մոտեցումներն ու վերջ տվել ձախողումներին: Ներկա իրավիճակում, մեր երկրի տնտեսության միտումնավոր և ոչ միտումնավոր ձախողումներին կարող է վերջ դնել միայն Հանրապետություն կուսակցություն Hanrapetutyun Party կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյան ը և այս համոզմունքն է ինձ տարել  այդ կուսակցություն... հհ քաղաքացին պետք է ունենա  իրական պատկերացումներ և համոզմունքներ....»։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Կ ա ր և ո ր ի և ա ն հ ր ա ժ ե շ տ ի մ ա ս ի ն մասնագետ տնտեսագետները գտնում են,որ տնտեսության...

Posted by Մասիս Մելքոնյան on Thursday, April 8, 2021

Նմանատիպ նյութեր