1831 դիտում
10:13 06-04-2021
ԱՄՆ-ն անհանգստացած է Ուկրաինայի նկատմամբ Մոսկվայի ճնշմամբ․ «Ամերիկայի ձայն»
Վաշինգտոնը Ռուսաստանի Դաշնությունից պարզաբանում է խնդրել սահմանային սադրանքների վերաբերյալ։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
ԱՄՆ-ը Ռուսաստանից պարզաբանում է խնդրել Ուկրաինայի սահմանին ռուսական կողմի սադրանքների կապակցությամբ, երկուշաբթի օրն ասել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: Խոսքը ռուսական զորքերի կուտակումների մասին է, որոնց վերաբերյալ մշտապես տեղեկություններ են շրջանառվում վերջին շրջանում:
Արտաքին գերատեսչության խոսնակը լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ շեշտել է, որ ԱՄՆ-ը կանգնած է իր գործընկերոջ ՝ Ուկրաինայի կողքին Ռուսաստանի սադրիչ գործողությունների պայմաններում:
ԱՄՆ-ը մտահոգված է Մոսկվայի կողմից Ուկրաինային վախեցնելու ցանկացած փորձի կապակցությամբ, որտեղ էլ որ այդ փորձերն իրականացվեն` Ռուսաստանի, թե Ուկրաինայի տարածքում:
«Մենք խնդրեցինք Ռուսաստանին բացատրություններ տալ այս սադրանքների վերաբերյալ: Ավելի կարևոր է, սակայն, այն ազդանշանը, որ ուղարկել ենք ուկրաինացի գործընկերներին՝ մեր աջակցության մեջ նրանց հավաստիացնելու համար», - նշել է խոսնակը:
Նույն օրը Սպիտակ տանը կայացած մամուլի ճեպազրույցի ժամանակ Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է անհանգստություն հայտնել Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր
1225 դիտում
16:46 04-09-2014
Տոկիոյի նահանգապետը հակաահաբեկչական պատժամիջոցներին միանալը բացատրել է ԱՄՆ-ի ճնշմամբ
2197 դիտում
09:25 17-08-2021
Վրաստանում ընդդիմությունը անհանգստացած է․ «Ամերիկայի ձայն»
6131 դիտում
19:02 08-11-2016
Վտանգ կա, որ Հայաստանը Ռուսաստանի ճնշմամբ կներքաշվի հակամարտության մեջ. փորձագետ
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
547 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»