211652_close_icon
views-count1976 դիտում article-date 18:06 04-04-2021

Հռոմի Պապի անդրադարձը հայ ռազմագերիներին

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ ս․թ․ ապրիլի 4-ին, Սուրբ Հարության տոնի առթիվ Ֆրանցիսկոս Պապը Ս․ Պետրոս տաճարում ունեցած իր ամենամյա ուղերձում նշեց գերևարվածների մասին՝ ընդգծելով․

«Թող որ նա (Աստված) թույլ տա հակամարտությունների ընթացքում գերևարվածներին, հատկապես արևելյան Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում, ապահով, ողջ և առողջ վերադառնան իրենց ընտանիքներ, ու թող նա ոգեշնչի համաշխարհային առաջնորդներին սանձելու նոր զենքերի մրցավազքը»։

Անցած տարվա հուլիսից ի վեր սա հինգերորդ անգամն է, երբ Հռոմի Պապն անդրադառնում է արցախյան պատերազմի թեմային»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր