211652_close_icon
views-count22617 դիտում article-date 21:12 02-04-2021

Նկարիչների միության անդամ Մարինե Մանուկյանը «բերման էր ենթարկել» արևին, ում գեղանկարներին նայելով, համոզվում ես՝ լույսը հաղթում է սևին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Այսօր՝ ապրիլի 2-ին, Հայաստանի Նկարիչների միությունում տեղի ունեցավ Մարինե Մանուկյանի գեղանկարների «Բեկում»  ցուցահանդեսի բացումը:

Հեղինակը ստեղծագործել սկսել է տարիներ առաջ, սակայն նկարները հանրության դատին ցուցահանդեսի տեսքով առաջին անգամ է ներկայացնում: Բազմաոճ ստեղծագործողի համարձակ ձեռագիրը, նկատվել և գնահատվել է ժամանակակից հայ և արտասահմանյան ճանաչված նկարիչների կողմից:

Գունային սահմանափակում և տիեզերական տարածություն չճանաչող կտավները ոչ միայն սեփական ասելիքով կիսվելու խորհուրդ, այլև խորհելու և տրամադրությունը փիլիսոփայության հուն տանելու բնավորություն ունեն: Մարինեի նկարած արևները յուրաքանչյուր արվեստասերի մղում է դրանցից ունենալ սեփական ամենամութ անկյունում` որպես անսպառ էներգիայի, մոտիվացիայի և գեղագիտության աղբյուր:

Ցուցահանդեսը Նկարիչների միությունում կմնա մինչև ապրիլի 8-ը: Հիշեցնենք, որ Մարինե Մանուկյանը Նկարիչների միության պատվավոր անդամ է: 

Ցուցահանդեսի այցելուները բարձ գնահատանքի էին արժանացնում հեղինակի ստեղծագործությունները, իսկ   երիտասարդ այցելուները ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին.  «Ամեն ստեղծագործության մեջ իրոք արև կա, որի կարիքն այսօր մեր ազգը շատ ունի: Գրեթե բոլոր ստեղծագործությունները  նայելով, կարող ես  ասել, որ հեղինակը  այդ ամենի մեջ սիրտ ու հոգի է դրել, որ նայելով, ուզում ես հավատալ, որ պետք է սիրել աշխարհը, միմյանց նկատմամբ լինել հոգատար և այդ դեպքում բոլորի սրտերն արևի լույսով կպատվեն ու հիմա հիշում ենք դպրոցական տարիներին անցած մեր ամենասիրելի ոտանավորներից ՝ «Արևը»՝ 
 Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ, 

Զիզի քարին վե՜ր եկ. 

Սև֊սև ամպեր հեռացեք, 

Արևին ճամփա տըվեք։

Այս նկարները ճանապարհ են դեպի արև, դեպի լույսը, դեպի հավատը առ Աստված, որտեղ լույսը հաղթում է սևին:

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 377+
377+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր