211652_close_icon
views-count1211 դիտում article-date 16:46 31-03-2021

Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավալացել Է 616-ով

Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրն ավելացել Է 616-ով: Մահացել Է հինգ մարդ: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 281 761 դեպք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրա հետ մեակտեղ վերջին 24 ժամում քովիդ-կլինականերից դուրս Է գրվել 268 մարդ, համավարակի սկզբից ի վեր բուժվել Է 273 167 հիվանդ: Մահացել Է 3 778 մարդ: Մեկ օրում կատարվել Է 31 947 թեստ, այդ թվում 20 364-ը՝ հակագեների եւ 11 583-ը՝ պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ:

Ախտահանման ցուցանիշը. մեկ օրում՝ 1,93 տոկոս, վերջին 14 օրը՝ 1,74 տոկոս, վերջին յոթ օրը՝ 1,61 տոկոս: Այժմ կարանտինում Է գտնվում 270 մարդ, ստացիոնարներում՝ 1 674, քովիդ-հյուրանոցներում՝ 261 մարդ: Վրաստանի 41 քաղաքացի բուժման Է բերվել այլ երկրներից: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:

Նմանատիպ նյութեր