211652_close_icon
views-count1179 դիտում article-date 19:26 29-03-2021

ՀՀ ԱԺ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի դեսպանի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադայի հետ:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Յամադային իր դիվանագիտական ծառայության ընթացքում հայ-ճապոնական հարաբերությունների խորացման ուղղությամբ տարված աշխատանքի համար եւ բարձր գնահատել Ճապոնիայի կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված  ծրագրերի իրականացումը:

Դեսպան Յամադան իր հերթին վերահաստատել է Ճապոնիայի պատրաստակամությունն աջակցել Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին եւ անձնապես շնորհակալություն հայտնել Արարատ Միրզոյանին երեք տարիների ընթացքում համագործակցության համար:

Կողմերը հանդիպման ընթացքում անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչի վերաբերյալ խորհրդարանի խոսնակն ընդգծել է հայկական կողմի համար հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց հայրենիք վերադարձի առաջնահերթությունը: 
 
 

Նմանատիպ նյութեր