211652_close_icon
views-count1679 դիտում article-date 19:24 27-03-2021

Իրանն ու Չինաստանը 25 տարվա համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Չինաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարները շաբաթ օրը երկու դաշնակից երկրների միջեւ համագործակցության 25-ամյա համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է Reuters-ը:

«Իրանի հետ մեր հարաբերությունները չեն անդրադառնա ներկայիս իրավիճակի վրա, այլ կլինեն մշտական եւ ռազմավարական: Իրանը ինքնուրույն է լուծում իր խնդիրներն այլ երկրների հետ, որոնք փոխում են իրենց դիրքորոշումը մեկ հեռախոսազանգով»,-ավելի վաղ ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին:

Tasnim-ի հաղորդմամբ՝ Իրանի եւ Չինաստանի միջեւ Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարվել է 2016 թվականին Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի՝ Թեհրան կատարած այցի ժամանակ:

Համագործակցության ճանապարհային քարտեզը բաղկացած է 20 հոդվածից, որոնք ընդգրկում են Թեհրանի եւ Պեկինի կապերը քաղաքական, գործադիր համագործակցության, հումանիտար եւ մշակութային, դատական համակարգի, անվտանգության եւ պաշտպանության, տարածաշրջանային եւ միջազգային ոլորտներում, ասվում է հայտարարության մեջ: 

Նմանատիպ նյութեր