ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջիկա տարիներին առնվազն 20,000 նոր մասնագետների կարիք կլինի

ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջիկա տարիներին առնվազն 20,000 նոր մասնագետների կարիք կլինի Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջիկա 5 տարիների ընթացքում առնվազն 20,000 նոր մասնագետների կարիք կլինի։


Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Ինչպես գիտեք 2018 և 2019 թ. ոլորտի աճը կազմել է ավելի քան 30%, իսկ 2020 թ., ճգնաժամի պայմաններում՝ ավելի քան 20%։ Կանխատեսման հիմքում դրված է այն ենթադրությունը, որ ոլորտի աճն առաջիկա տարիներին կկազմի առնվազն 20%, իսկ աշխատատեղերի աճը՝ 15% (հաշվի է առնվել աշխատավարձերի հնարավոր աճը): Այս թվերին նայելով՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ ոգևորել և կոչ անել մեր քաղաքացիներին ընտրել կրթության հատկապես բնագիտական ուղղությունները, իսկ մասնագետներին՝ ստանալ հավելյալ գիտելիքներ տեխնոլոգիական ոլորտում՝ մասնակցելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ծրագրերին և այլ կրթական/վերապատրաստման նախագծերին»,-նշել է նախարարը:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք