211652_close_icon
views-count1939 դիտում article-date 17:53 19-03-2021

Հայկ Մարտիրոսյանն ու Աննա Սարգսյանը` կայծակնային շախմատի համաշխարհային ուսանողական առաջնության հաղթողներ

Հայաստանցի   Հայկ Մարտիրոսյանն  ու  Աննա Սարգսյանը կայծակնային շախմատի համաշխարհային ուսանողական առաջնության հաղթող են դարձել:

Կանանց պայքարում Աննա Սարգսյանը յոթ հնարավորից վաստակել է  վեց  միավոր և գրավել առաջին տեղը: Տղամարդկանց մրցաշարում Հայկ Սարգսյանը նույնքան հնարավորից  հաղթող է ճանաչվել 5,5 միավորով:  

Մրցաշարին մասնակցում էր նաև Հայաստանի 2021թ. չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, որը եզրափակել է լավագույն վեցյակը:

Ստուգատեսն առցանց էր և դրան հայտավորվել էին  աշխարհի 84 երկրների  960 համալսարանների շախմատիստ ուսանողներ:

Մարտի 20-21-ին տեղի կունենա  արագ շախմատի համաշխարհային  ուսանողական առաջնությունը: Մեր երկրից հանդես կգան  երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր