211652_close_icon
views-count1234 դիտում article-date 21:58 15-03-2021

ՀՀ-ի և Վրաստանի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել

Մարտի 15-ին Երևանում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ, որոնք հայկական կողմից վարում էր ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը և վրացական կողմից՝ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես՝ մտքեր փոխանակվեցին քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, տրանսպորտային, Էներգետիկ, հումանիտար ոլորտներում միջգերատեսչական համագործակցության շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին նման ձևաչափով հանդիպումների և քննարկումների պարբերական անցկացումը։

Նմանատիպ նյութեր