211652_close_icon
views-count2571 դիտում article-date 15:34 11-03-2021

ՆԱՏՕ-ն ուկրաինացի զինվորականներին պատրաստել է քաղաքային պայմաններում մարտերի

2015 թվականից ի վեր ՆԱՏՕ-ն մարզել է շուրջ 16 000 ուկրաինացի զինվորականի՝ քաղաքներում մարտեր վարելու համար: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն` հղում տալով Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկիին:

Նրա խոսքերով՝ 2015-2020 թվականներին միջազգային ուսումնական առաքելությունների սպաների օգնությամբ ընդհանուր առմամբ վերապատրաստվել է ավելի քան 19.000 ուկրաինացի զինվորական:

«Մեր համագործակցության ուղղությունն Ուկրաինայի զինված ուժերի, առաջին հերթին ցամաքային ուժերի ուսումնական կենտրոնների համակարգի հետագա զարգացումն է»,- հավելել է գեներալը:

Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ռուսլան Խոմչակը հայտարարել էր քաղաքային պայմաններում հարձակողական գործողություններին ուկրաինացի զինվորականների պատրաստման մասին: Գեներալը չի հստակեցրել, թե որ քաղաքներն են պատրաստվում գրոհել ուկրաինացի զինվորականները: Նրա խոսքերով` դա անհրաժեշտ է, որպեսզի «պատրաստ լինենք իրավիճակի զարգացման բոլոր տարբերակներին»:

Նմանատիպ նյութեր