211652_close_icon
views-count2418 դիտում article-date 15:58 11-03-2021

Մեքսիկան պատրաստվում է օրինականացնել մարիխուանայի օգտագործումը

Մեքսիկայի Կոնգրեսի ստորին պալատը հավանություն է տվել օրինագծին, որով նախատեսվում է վերացնել քրեական պատասխանատվությունը մարիխուանայի ռեկրեացիոն, բժշկական և գիտական նպատակներով օգտագործման առնչությամբ: 

Այս մասին գրում է Reuters-ը, նշելով՝ այսուհետ այն պետք է հաստատվի Սենատի կողմից:

Օրենքի նախագծի համաձայն, կառավարությունը արտոնագիր կտրամադրի մարիխուանայի մշակման, վերամշակման, իրացման, հետազոտման և արտահանման համար: Արտոնագիր կարող են ստանալ 18 տարին լրացած քաղաքացիները: Օրենսդիրներն այս առնչությամբ կարծում են, որ կանեփի և այլ թմրանյութերի ապաքրեականացումը կօգնի պայքարել թմրակարտելների դեմ:

Հիշեցնենք՝ 2013-ի վերջին Ուրուգվայը դարձել էր աշխարհում առաջին երկիրը, որն օրինականացրել էր մարիխուանայի արտադրությունն ու վաճառքը: Արգենտինան, Չիլին, Կոլումբիան և Պերուն թույլ են տալիս դրա բժշկական օգտագործումը: Կանադան ևս 2018 թվականին օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը: ԱՄՆ մի շարք նահանգներում և նույնիսկ եվրոպական որոշ երկրներում այս թմրամիջոցի օգտագործումը ևս ապաքրեականացվել է:

Նմանատիպ նյութեր