211652_close_icon
views-count5861 դիտում article-date 11:56 11-03-2021

Կոչով դիմում եմ աշխարհահռչակ բոլոր սպորտսմեններին․ Վիկ Դարչինյան

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Կոչով դիմում եմ աշխարհահռչակ բոլոր սպորտսմեններին.

Հարգելիներս.

Իմ երկրում՝ Հայաստանում, հիմա լուրջ խնդիրներ կան, որոնցից ամենաառաջնայինը մեզ համար, մեր գերիների վերդարձն է դեպի հայրենիք: Աշխարհի բոլոր սպորսմեններին դիմում եմ և խնդրում եմ, մի եղեք անտարբեր և միացեք իմ կոչին, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը վերադարձնի մեր հայ գերիներին, որոնց պահում են բանտարկյալների նման:
Պատերազմը ավարտվել է. հազարավոր զոհեր ունեցանք, հազարավոր ընտանիքներ դժբախտացան, բայց կան փրկված զինվորներ, ովքեր դեռ կարող են տուն վերադառնալ:

Խնդրում եմ բարձրաձայնել այս խնդիրը, որպեսզի մեր հայ գերիներն այլևս փակված չմնան Արդրբեջանի բանտերում, որպես բանտարկյալներ»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր