211652_close_icon
views-count76018 դիտում article-date 21:14 05-03-2021

Էջմիածնի ոստիկանների կողմից իրականացված հատուկ օպերացիայի արդյունքում բերման ենթարկված օրենքով գողերի ու քրեական հեղինակությունների ինքնությունը պարզվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   երեկ՝ մարտի 4-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային  ոստիկանության  բաժանմունքների կողմից  Էջմիածնում իրականացված  «Պայքար քրեական ենթամշակույթի դեմ և օրենքով գողերի տաք-տաք վնասազերծում»  օպերացիայի արդյունքում Էջմիածին քաղաքում գործող «Անտառային գեղեցկուհի»  ռեստորանային համալիրի տարածքից բերման ենթարկված  անձանց ինքնությունը պարզվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  նրանք են՝  46-ամյա Արթուր Առաքելյանը, 46-ամյա Արսեն Առաքելյանը, 31-ամյա Էդուարդ Դանիելյանը, 42-ամյա Ժիրայր Բրուտյանը, ով օրենքով գող «Շահումյանից Ժիրո»-ն է, 32-ամյա Արամայիս Միրզոյանը, 30-ամյա Մարտուն Միքայելյանը, 42-ամյա Հայրապետ Կարապետյանը, 53-ամյա Անդրանիկ Սողոյանը, ով օրենքով գող «Զապ»-ն է, 43-ամյա Հայկազ Գալաջյանը, 41-ամյա Շալիկո Մանուչարյանը, 42-ամյա Հայկ Հարությունյանը, 49-ամյա Կարեն Հարությունյանը, 31-ամյա Սիմակ Գոգչյանը, 40-ամյա Ռուբեն Հովակիմյանը և 41-ամյա Զոհրաբ  Բաղդասարյանը:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել  Lexus մակնիշի P 743 OH 750 RUS համարանիշի,  Porsche Panamera մակնիշի 36 CV 660 համարանիշի, BMW մակնիշի  35 ZR 268 համարանիշի,  Toyota Land Cruiser  մակնիշի 37 AQ 176 համարանիշի և Toyota Land Cruiser  մակնիշի 88 OP 088 համարանիշի ավտոմեքենաները: 

Անձնական խուզարկությամբ  Հ. Կարապետյանի տաբատի աջ գրպանից հայտնաբերվել է ծալովի դանակ՝ գաղտնի փականով, իսկ Մ.Միքայելյանի գոտկատեղի հատվածում ամրացված վիճակում հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ, որոնք վերցվել և փաթեթավորվել են:  Նշված բոլոր անձինք բաց են թողնվել: Նշանակվել են դատաքրեագիտական փորձաքննություններ: 

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  մարտի 4-ին   ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ  Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ, Էջմիածին քաղաքում իրականացրել էին «Պայքար  քրեական ենթամշակույթի դեմ և օրենքով գողերի  տաք-տաք վնասազերծում» օպերացիան:

 Վաղաշապատի ոստիկանները րոպեների ընթացքում Էջմիածին քաղաքում հայտնի «Անտառային գեղեցկուհի» ռեստորանային համալիրի տարածքից ոստիկանության Վաղարաշապատի բաժին էին բերման ենթարկել թվով  15 անձի:

Գ.  Շամշյանի տեղեկություններով՝ բերման եթարկվածներից երկուսը օրենքով  գողեր էին. նրանք են՝ «Լեննականցի Զապ»-ն ու «Շահումյանցի Ժիրո»-ն, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ են: Նրանք եղել են  Lexus մակնիշի  ռուսական համարանիշներով, Toyota Land Cruiser,  Porsche Panamera, BMW մակնիշի ավտոմեքենաներով, որոնք նույնպես տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր