211652_close_icon
views-count1561 դիտում article-date 18:49 02-03-2021

Թումոյի ծրագիրը հասանելի կդառնա Ջավախքի պատանիներին. կրթական ծրագիրը շուտով կգործի Վրաստանի Ախալքալաք քաղաքում

Թումոյի ծրագիրը հասանելի կդառնա Ջավախքի պատանիներին: Թումոյի և Հայ օգնության միության Ջավախքի միավորի համագործակցության շնորհիվ Թումոյի կրթական ծրագիրը շուտով կգործի Վրաստանի Ախալքալաք քաղաքում: 
Ախալքալաքի պատանիները կապահովվեն անվճար նորարական կրթությամբ ու անհրաժեշտ սարքավորումներով` ինքնուսուցումն անելով տեղում, իսկ դասընթացներն ու աշխատարանները` Թումո Գյումրիում: Այստեղ կգործի Թումոյի ամբողջական կրթական փորձառությունը. ուսանողները կծանոթանան 14 կրթական ոլորտներին` ռոբոտաշինությունից մինչև անիմացիա: Դասընթացների փուլում նրանց հետ կաշխատեն Թումոյի մասնագետները` ապահովելով կրթության նույն որակը, ինչ բոլոր կենտրոններում: Թումոյի ծրագիրը ախալքալաքցի պատանիների համար հասանելի է լինելու հայերեն և անգլերեն լեզուներով: Սկզբնական շրջանում ուսմանը կկարողանա մասնակցել 160 պատանի:
Մոտակա շաբաթների ընթացքում կավարտվեն տարածքի վերանորոգման և տեխնիկական ապահովման աշխատանքները, իսկ գրանցման և առաջին դասերի մեկնարկը կտրվի ապրիլին: 
1910 հիմնադրված Հայ օգնության միությունը անկախ, միջազգային, բարեգործական կազմակերպություն է, որը զբաղվում է հայերի և ոչ հայերի մարդասիրական, սոցիալական և կրթական կարիքներով: ՀՕՄ-ը գործում է 27 երկրում` աջակցություն ցուցաբերելով տեղական ու միջազգային համայնքներին:
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 12-18 տարեկան պատանիների համար նախատեսված անվճար կրթական ծրագիր է, որը մասնագիտացված է դիզայնի և տեխնոլոգինարի ոլորտներում: Հայաստանում ծրագիրը գործում է Երևան, Դիլիջան, Գյումրի, Ստեփանակերտ, Բերդ և Գավառ քաղաքներում: Վերջին տարիներին գործարկվել է հինգ միջազգային Թումո կենտրոն` Փարիզում, Բեռլինում, Մոսկվայում, Տիրանայում և Բեյրութում:
Հարգելի գործընկերներ, մամուլի հաղորդագրության հայերեն, անգլերեն տարբերակներն ու նկարները կարող եք ներբեռնել՝ սեղմելով ներքևի կոճակը։
Ներբեռնել
 

Թեմային առնչվող հավելյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապվել Թումոյի հաղորդակցման բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանի հետ (+374 95 256 100, [email protected]

Նմանատիպ նյութեր