211652_close_icon
views-count2881 դիտում article-date 18:27 28-02-2021

Էդմոն Մարուքյան. Հիմա էլ ոմանք հայտարարում են, որ Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելու հիմքեր ունեն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանությունը փոխանակ փորձի լեզու գտնել բոլորի հետ և այս ճգնաժամի հանգուցալուծումը տա,  հիմա էլ ոմանք հայտարարում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելու հիմքեր ունեն:

Պատկերացնու՞մ եք՝ խորհրդարանում նման գործընթաց սկսեն:

Ուղղակի փորձեք, եթե ուզում եք հասնել ինքնաոչնչացման վերջնական հանգրվան»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր