211652_close_icon
views-count74035 դիտում article-date 19:17 28-02-2021

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում հնդիկ վարորդը BMW-ով բախվում է Nissan-ին ու Volkswagen-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, ինչպես է փետրվարի 25-ին, Երևանում՝ «Հաղթանակ» զբոսայգու մոտ, տեղի ունեցել BMW, Volkswagen Passat և Nissan March մակնիշի ավտոմեքենաների բախումը:
 
Նյութերի նախապատրաստման ընթացքում Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի կողմից պարզվել է, որ Nissan-ը վարել է Երևանի բնակիչ, 20-ամյա Արմեն Անդրիասյանը, Volkswagen-ը վարել է Երևանի բնակիչ, 21-ամյա Դավիթ Գասպարյանը, իսկ BMW-ն վարել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 30-ամյա Սին Սաջինինը: Վերջինս տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:

​Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր  ֆոտոլրագրողը, փետրվարի 25-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Ազատության պողոտայում, «Հաղթանակ» զբոսայգու դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են BMW, Volkswagen Passat և Nissan March մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել  էր Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվ էր գործել Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր