211652_close_icon
views-count5967 դիտում article-date 16:30 28-02-2021

Ռուսաստանի օդուժի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Սիրիայում

ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի -35 ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Սիրիայում:

«Որոնողափրկարարական ծառայության կողմից Մի -35 ուղղաթիռի անձնակազմը հրատապ  հասցվել է օդանավակայան: Օդաչուների կյանքին վտանգ չի սպառնում », -հաղորդել է  ՌԴ  ՊՆ մամուլի ծառայությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝  դեպքը տեղի է ունեցել տեխնիկական խնդիրների պատճառով: 

Թռիչքի ընթացքում ռուս զինվորականները պարեկություն են իրականացրել Սիրիայի Հասեքե նահանգի տարածքում:

Նմանատիպ նյութեր