Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. 45–ամյա վարորդը ГАЗ 24-ով հայտնվել է ծաղկի սրահի տարածքում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. 45–ամյա վարորդը  ГАЗ 24-ով հայտնվել է ծաղկի սրահի տարածքում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Այսօր՝ փետրվարի 28-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13;30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ,  45-ամյա Արմեն Ղահրամանյանը իր վարած ГАЗ 24 մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ծաղկի սրահի մուտքի դռանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Աբովյան» 
բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար  Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

 Ժամանել  են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Ավետիք Ավետիսյանն ու Միշա Ստեփանյանը:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է  Ա. Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

      Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ բախման հետևանքով ծաղկի սրահը կրել է նյութական վնաս: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Սմբատ Պետրոսյանի
 

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք