211652_close_icon
views-count1435 դիտում article-date 13:59 28-02-2021

ԱՀ ներքին գործերի նախարարն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր պանթեոն և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին

Ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի։
Արցախը շարունակում է դատապարտել 1988 թվականին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ ազգաբնակչության դեմ պետական մակարդակով կազմակերպված զանգվածային սպանդն ու տեղահանությունը։

Այս հանցագործության իրական նպատակն Արցախյան շարժման կանխումն էր, որին հաջորդեց պատերազմը` Ադրբեջանի պարտությամբ։

Այսօր, ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր պանթեոն, ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին։

ՆԳ նախարարը նշել է, որ խաղաղ բնակչության դեմ իրականացված ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի և մենք, քանի ապրում ենք, միշտ կհիշենք մեր այն հայրենակիցներին, ովքեր զոհ են դարձել ազգային պատկանելության պատճառով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի։ Արցախը շարունակում է դատապարտել 1988 թվականին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում...

Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Воскресенье, 28 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր