211652_close_icon
views-count10870 դիտում article-date 13:04 28-02-2021

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը միանում է Նիկոլ Փաշինյանի կոչին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը՝ հավատարիմ լինելով ժողովրդի իշխանության պահպանման և Սահմանադրության գերակայության սկզբունքներին, սատարելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա կոչով միանում է մարտի 1-ին, ժամը 18։30-ին, Հանրապետության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին։ Այս մասին նշվում է խմբակցության հայտարարության մեջ։

«Սիրելի երևանցիներ, կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել հանրահավաքին»,-նշել են ավագանու անդամները։

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրը, մարտի 1-ին, ժամը 18։30-ին քաղաքացիներին հրավիրել է Երեւանի Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի և երթի։

Նմանատիպ նյութեր