Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 265, մահվան՝ 4 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 265, մահվան՝ 4 նոր դեպք Հայաստանում փետրվարի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 265 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 172 058-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 3192 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Փետրվարի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 815 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 4 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4007-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 85 է, ընդհանուր առողջացածներինը՝ 163 394, փաստացի բուժվողներինը՝ 4657 (մեկ օրում ավելացել է 176-ով): Մեկ օրում արվել է 4661 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 729 267 թեստ:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք