Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում նախ կանխվեց կրակի տարածումը, ապա մարվեց այն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտակարգ  դեպք Կոտայքի մարզում. հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում նախ կանխվեց կրակի տարածումը, ապա մարվեց այն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Երեկ՝ փետրվարի 27-ին,  հրդեհի դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ   հրդեհ է բռնկվել Զովունի գյուղի  13-րդ փողոցի  թիվ 22 տան տանիքում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  ժամանել են  ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից և թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ: 

Հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում նախ կանխվել է կրակի տարածումը, ապա մարվել այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ այրվել է նշված տան հարակից անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը, որն այնուհետև տարածվել է բուսածածկույթ և գոմաղբ, ինչի տարածումը կանխվել է հրշեջների կողմից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           

 

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք