Համաձայն եմ՝ իրավիճակի հանգուցալուծման ճանապարհը ողջ կառավարության հրաժարականն է. Արթուր Օսիկյան․ 168․am

Համաձայն եմ՝ իրավիճակի հանգուցալուծման ճանապարհը ողջ կառավարության հրաժարականն է. Արթուր Օսիկյան․ 168․am

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո, որով Գլխավոր շտաբը (ԳՇ) պահանջում էր Նիկոլ Փաշինյանի և ողջ կառավարության հրաժարականը, Փաշինյանը հայտարարեց, որ դա ռազմական հեղաշրջման փորձ էր: Այս տեսակետը, ի դեպ, պաշտպանեց միայն թուրքական քաղաքական ղեկավարությունը:



168.am-ը Երևանի պետական համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Օսիկյանին հարցրեց, թե արդյո՞ք ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ ստորագրված հայտարարությունն իր մեջ հանցակազմ պարունակում է:



«Կարծում եմ, որ ոչ, չի պարունակում: Ավելին, եթե հիպոթետիկ ընդունենք, որ որևէ արարք իր մեջ Քրեական օրենսգրքով նախատեսված արարք է պարունակում, ապա նույն օրենսգրքի 44-րդ հոդվածով նախատեսված է ծայրահեղ անհրաժեշտության ինստիտուտը, որը համարվում է արարքի հանցավորությունը բացառող հանգամանք»,- ասաց քրեական իրավունքի մասնագետը:



Վերջինիս խոսքով՝ սա այն դեպքն է, որ եթե անգամ որևէ գործողությամբ կամ անգործությամբ վնաս է պատճառվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին, և միաժամանակ՝ դրանով հանդերձ կանխվում է օրենքով պաշտպանվող ավելի մեծ վնաս, ապա այդ արարքը հանցագործություն չի համարվում:



«Այսինքն՝ պետք է հասկանալ արված հայտարարության նախապայմանները, պատճառները և շարժառիթը: Ցանկացած արարքի քրեաիրավական գնահատական տալիս պետք է այն դիտարկել Քրեական օրենսգրքի ամբողջության մեջ, պարզել նաև արարքի հանցավորությունը բացառող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը»,- ասաց Արթուր Օսիկյանը:



Հարցին, թե որպես ՀՀ քաղաքացի և ոստիկանության գեներալ՝ ինչպե՞ս է գնահատում իրավիճակը և դրա հանգուցալուծումը, Արթուր Օսիկյանը պատասխանեց, որ երկրում ստեղծված իրավիճակն իսկապես աննախադեպ է:



«Մեր երկիրն այս պահին նման է արնահոսող վերքի, և հիմա յուրաքանչյուր րոպեն թանկ է, ու օր առաջ խնդրին լուծում չտալը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ:



Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք