Պահանջում ենք զերծ մնալ զինված ուժերի անունից հայտարարություններ անելուց. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է.
Պահանջում ենք զերծ մնալ զինված ուժերի անունից հայտարարություններ անելուց, բանակը չներքաշել քաղաքական պրոցեսների մեջ, երկրի անվտանգությունը չստորադասել սեփական քաղաքական շահերին։
Սիրելի հայրենակիցներ, պաշտպանության նախարարությունը, զինված ուժերը դուրս են քաղաքականությունից եւ հետեւողականորեն շարունակելու են բարեփոխումների իրականացմանն ու պաշտպանության բնագավառի արդիականացմանն ուղղված քայլերը»: