211652_close_icon
views-count3729 դիտում article-date 23:26 27-02-2021

Միհրան Հակոբյան. Հիշու՞մ եք առաջին նախագահի հրաժարականի տեքստը

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Հիշու՞մ եք առաջին նախագահի հրաժարականի տեքստը: Հիշու՞մ եք, որ այդ գործընթացի գլխավոր դերակատարը Վազգեն Սարգսյանն էր, նույն ինքը՝ բանակը:
 
Փաստացի Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը բանակի պահանջն էր: Չէր կարող Տեր-Պետրոսյանը պաշտոնավորել, երբ բանակն իր գերագույն-գլխավոր հրամապատարից հրաժարական էր պահանջում:
 
Չէր կարող, որովհետև Հայաստանում պետություն կար, որովհետև Տեր-Պետրոսյանը տեսակետներ ունեցող, կարծիք ունեցող, կարևորի մասին հստակ ձևակերպված հայեցակարգեր ունեցող քաղաքան-պետական գործիչ էր, որովհետև Տեր-Պետրոսյանը ժեխապետ չէր, որովհետ Տեր-Պետրոսյանը մարդկային ու տղամարդկային արժանապատվություն ուներ: Որովհետև Տեր-Պետրոսյանը գիտեր, որ ամաչելու ոչինչ չունի:
 
Այն Լևոն Տեր-Պետրոսյանը, որ ի տարբերություն աթոռին սոսնձված կապիտուլյանտի, պատերազմում հաղթել էր, 1000 տարում առաջին անգամ հող էր ազատագրել»:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր