Արքայազն Հարիի եւ Եղիսաբեթ II-ի գաղտնի զրույցի մանրամասները հայտնվել են համացանցում

Արքայազն Հարիի եւ Եղիսաբեթ II-ի գաղտնի զրույցի մանրամասները հայտնվել են համացանցում Համացանցում հայտնվել են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի եւ Սասեքսի դուքս՝ արքայազն Հարիի միջեւ տեղի ունեցած գաղտնի հեռախոսազրույցի մանրամասները, որն իր կնոջ՝ Մեգան Մարքլի հետ որոշում է կայացրել վայր դնել թագավորական ընտանիքի հետ կապված հիմնական պարտականությունները: Daily Mirror-ի տեղեկություններով՝ զրույցը տեղի է ունեցել սկանդալային հարցազրույցից առաջ, որը ԱՄՆ տեղափոխված զույգը տվել է Օփրա Ուինֆրիի շոուի ժամանակ։

Եթե հավատանք հրատարակության աղբյուրներին, զրույցը «ջերմ եւ ներդաշնակ» բնույթ է կրել։ Թագուհին հայտնել է իր ուրախության մասին այն կապակցությամբ, որ արքայազն Հարին երջանկություն է գտել Մեգան Մարքլի հետ՝ ԱՄՆ տեղափոխվելուց հետո: Եղիսաբեթ II-ը հավաստիացրել է, որ ցանկանում է բացառապես բարիք իր թոռանը եւ նրա ընտանիքին։ Ընդ որում, նա կոչ է արել թոռանը «հիշել ընտանեկան արժեքների մասին»։

Ինչ վերաբերում է արքայազն Հարիին, ապա նա ընդգծել է, որ շատ լավ է հիշում իր պարտականությունների մասին։ Սասեքսի դուքսը նաեւ խոստացել է երբեք ոչինչ չանել, որը կարող է ստվեր գցել ընտանիքի վրա: Իր պարտականություններից հրաժարվելու վերաբերյալ Մեգան Մարքլի ամուսինը հայտարարել է, որ «վերջապես իրեն ազատ է զգում»:

Ընդհանուր առմամբ, ըստ աղբյուրների, երկխոսությունը հիշեցրել է տատիկի եւ թոռան էր սիրալիր եւ հուզիչ խոսակցություն: Չնայած վերջին շրջանում արքայազն Հարիի եւ նրա կնոջ վարքագծի պատճառով ծագած մշտական սկանդալներին, Եղիսաբեթ II-ը հասկացրել է, որ թոռան հանդեպ վատ տրամադրված չէ:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք