Քիչ առաջ իր բնակարանից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել և ձերբակալվել Հակոբ Հովհաննիսյանը. ըստ ոստիկանների՝ նա կասկածվում է իմքայլական պատգամավորին հայհոյելու մեջ. փաստաբան

Քիչ առաջ իր բնակարանից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել և ձերբակալվել Հակոբ Հովհաննիսյանը. ըստ ոստիկանների՝ նա կասկածվում է իմքայլական պատգամավորին հայհոյելու մեջ. փաստաբան

Քիչ առաջ իր բնակարանից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել և ձերբակալվել իմ պաշտպանյալ Հակոբ Հովհաննիսյանը՝ հասարակ մարդ, հայրենասեր անձնավորություն, ով ընդամենը մեկ օր առաջ գտնվել է Բաղրամյան պողոտայում՝ իրացնելով ՀՀ Սահմանադրությամբ իրեն ընձեռված խաղաղ հավաքներին մասնակցելու իր իրավունքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:




Հիշյալ պատգամավորը հաղորդում է տվել Հակոբի դեմ։«Ըստ ոստիկանների՝ Հակոբը կասկածվում է փետրվարի 26-ին «իմքայլական» ինձ և ոստիկաններին անհայտ ինչ-որ պատգամավորի հայհոյելու մեջ։



Նշեմ, որ Հակոբի խնամքին է գտնվում 89-ամյա տարեց մայրը։



Մի խոսքով՝ թևակոխում ենք «ռեպրեսիաների» նոր փուլ»,- գրել է Գալստյանը:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք