Եվրահանձնաժողովը չի կարող արգելել մասնավոր ընկերություններին ներդրումներ կատարել Հյուսիսային հոսք-2-ում. Բորել

Եվրահանձնաժողովը չի կարող արգելել մասնավոր ընկերություններին ներդրումներ կատարել Հյուսիսային հոսք-2-ում. Բորել «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագիծը քաղաքական բաղադրիչ ունի, այն չի նպաստում Եվրոպայի էներգաանվտանգությանը, սակայն Եվրահանձնաժողովը չի կարող արգելել մասնավոր ընկերություններին դրա մեջ ներդրումներ կատարել, հայտարարել է ԵՄ արտասահմանյան գործերի եւ անվտանգության քաղաքականության  բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը:  

«Եվրահանձնաժողովը, որի փոխնախագահն եմ, բամիցս եւ հստակ նշել է, որ «Հյուսիսային հոսք-2»-ը չի նպաստում ո՛չ Եվրոպայի էներգամատակարարման դիվերսիֆիկացմանը, ո՛չ ԵՄ-ի էներգաանկախությանը: Բայց ԵՀ-ն չի կարող մասնավոր ընկերություններին հետ պահել արդյունաբերական նախագծում ներդրումներ կատարելուց»,- ասել է Բորելը Spiegel շաբաթաթերթի հետ հարցազրույցում:

Նա հավելել է, որ համաձայն չէ Գերմանիայի կառավարության դիրքորոշմանը, որը «Հյուսիսային հոսք-2»-ը դիտարկում է որպես զուտ տնտեսական նախագիծ՝ նշելով, որ «այդպիսի ծավալի նախագծերի շարքում չկան զուտ տնտեսականներ, դրանք միշտ աշխարհաքաղաքական բաղադրիչ ունեն»:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք