Օնիկ Գասպարյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները լարված են շատ վաղուց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և շտաբի մյուս անդամների հայտարարությունը, որով պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը, շարունակում է լայն քննարկման առարկա լինել: Մինչև հիմա, սակայն, պաշտոնապես հայտնի չէ՝ ինչ պատճառով լարվեցին երբեմնի միմյանց համար վստահելի պաշտոնյաների հարաբերությունները։
Երկար քննարկումներից հետո իր մտերիմներին ասել էր, թե չի հեռանա և բանակին միայնակ չի թողնի: Մինչ այդ Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին մի քանի առիթներով ասել է, որ վերջինս պետք է հրաժարական տա և գնա, եթե ցանկանում է, որ կայունություն ու զարգացում լինի երկրում, սակայն Փաշինյանը չի լսել նրան։ Չի լսել նաև, երբ Գասպարյանն ասել է, թե «Իսկանդեր»-ի մասին պետք չէ խոսել ընդհանրապես։
Փաշինյանի հայտարարությունը՝ «փչացած» «Իսկանդերի» մասին, եղավ այն կետը, որը Գասպարյանին և իր գործընկերներին ստիպեց հրապարակավ հայտարարություն տարածել և պահանջել նրա հրաժարականը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: