Ուկրաինական Լուցկ քաղաքում հայկական եկեղեցի է կառուցվում

Ուկրաինական Լուցկ քաղաքում հայկական եկեղեցի է կառուցվում

Լուցկում (Ուկրաինայի Վոլինի մարզի վարչական կենտրոն) ընթանում է հայկական եկեղեցու շինարարությունը, այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:



2019 թվականին Վոլինի մարզի հայ համայնքի նախաձեռնությամբ Լուցկի քաղաքային խորհուրդը հողամաս է հատկացրել Պոտեբնի 105 փողոցի վրա եկեղեցու շինարարության համար:



Վոլինի մարզի հայ համայնքի նախագահ Նշան Անտոնյանի խոսքով՝ եկեղեցու հարցով սկսել են զբաղվել դեռեւս 2014 թվականին, սակայն տարբեր գործոնների պատճառով հողամասը ստացել են միայն 2019 թվականին, եւ անմիջապես սկսել են շինարարական աշխատանքները: «Եկեղեցու համար առաջին վճարը կատարել է Ուկրաինայի Հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, ինչի համար նրան շնորհակալ ենք: Հարկ է նաեւ նշել, որ երկար է տեւել նախագծի ծրագրումը եւ շինարարության համար հողի նախապատրաստումը:



Այս փուլում կառուցումը շարունակվում է: Մենք աշխատում ենք եկեղեցու կամարների վրա, ամրացնում ենք հիմքը»,- ասել է Անտոնյանը:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք