211652_close_icon
views-count1911 դիտում article-date 22:30 26-02-2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը 2021թ մարտի 1-ին կգումարի արտահերթ նիստ

2021 թվականի մարտի 1-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ նախաձեռնողների սահմանած օրակարգով: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.
1.     «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենքների նախագծերի փաթեթով:( Հիմնական զեկուցող՝ ԱՀ արտաքին գործերի նախարար Դ. Բաբայան)
 
2.    Արցախի Հանրապետության 2021-2023 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին:( Հիմնական զեկուցող՝ ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մ.Մինասյան)
 
3.    Արցախի Հանրապետության  Ազգային  ժողովի  հայտարարությունը  Ադրբեջանի   վերահսկողության  տակ  հայտնված  Արցախի  Հանրապետության  տարածքների   իրավական    կարգավիճակի   մասին:
( Հիմնական զեկուցող`  ԱԺ «Արցախի   ժողովրդավարական  կուսակցություն»  խմբակցության ղեկավար  Դ. Մելքումյան)
 
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր