211652_close_icon
views-count3416 դիտում article-date 16:47 26-02-2021

Անընդունելի ենք համարում ՀՀ ԶՈՒ ԳՇ կողմից արված հայտարարությունը․ ԵԽԽՎ համազեկուցողներ

«Մենք չափազանց մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ»: Այս մասին ասվում է Հայաստանում մոնիտորինգի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Բորիան Աբերգի և Քիմո Կիլյունենի հայտարարության մեջ:

«Մասնավորապես, մենք անընդունելի ենք համարում Զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից երեկ արված հայտարարությունը, որը դեմոկրատական ճանապարհով ընտրված կառավարության հրաժարականի կոչ էր պարունակվում: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին եւ պետական ​​գործիչներին լիովին հարգել Հայաստանի ժողովրդավարական սկզբունքներն ու Սահմանադրությունը եւ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` առկա իրավիճակի անհապաղ ապասրման համար: Հայաստանն իր նորագույն պատմության շատ բարդ փուլում է գտնվում եւ առավել քան երբեւէ հանգստության, զսպվածության, խոհեմության եւ բոլոր շահագրգիռ կողմերի` ժողովրդավարական սկզբունքներին անսասան աջակցության կարիքն ունի` իր առջեւ ծառացած քաղաքական ճգնաժամը լուծելու համար»:

Նմանատիպ նյութեր