211652_close_icon
views-count3880 դիտում article-date 13:01 26-02-2021

Հորդորում ենք հստակեցնել Boeing 737-ի գտնվելու վայրը. ինքնաթիռների փոխանցումը Իրանին արգելվում է, նման գործողությունում ներգրավվածները կարող են հայտնվել պատժամիջոցների տիրույթում. ԱՄՆ դեսպանատուն․ Tert.am

Tert.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն, պարզաբանում խնդրելով մամուլում հայտնված տեղեկությունների վերաբերյալ, թե Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում:

Թե ո՞րն է ԱՄՆ դեսպանատան դիրքորոշումն այս հարցով, և ինչ տեղեկություններ ունեն,ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից պատասխանել են. «ԱՄՆ կառավարությունը տեղյակ է այն պնդումներից, որ հայկական ընկերության անունով գրանցված ինքնաթիռը շեղվել է դեպի Իրան։ Այս հարցին առնչվող բոլոր կողմերին հորդորում ենք անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը։  

ԱՄՆ օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։ Նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում»։  

Հիշեցնենք, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն էր տարածել, նշելով, որ Boeing 737 տիպի օդանավի առևանգման փաստի մասին հաստատված տեղեկատվություն չի ստացվել և տեղյակ են դրա գտնվելու վայրի մասին:

Ավելի ուշ հայտարարություն տարածեց նաև «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը, նշելով, որ Boeing 737-300 օդանավը Էստոնիայից պետք է թռներ Ուկրաինայի Հոստոմել օդանավակայան, սակայն թռել է և անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք կատարել:

Նմանատիպ նյութեր