2020 դիտում
18:40 25-02-2021
«Հայրենի ելևէջներ». ստեղծագործում է անմահացած հերոսի 9 տարեկան որդին
Մարտի 2-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Ջոտտոյի արվեստանոց թանգարանում կբացվի «Հայրենի ելևէջներ» խորագրով ցուցահանդես: Այն նվիրված է Արցախյան 2-րդ պատերազմում անմահացած հերոսների հիշատակին:
Ցուցահանդեսին կներկայացվեն զոհված լեյտենանտ Աշոտ Մաթևոսյանի որդու՝ Րաֆֆի Մաթևոսյանի ստեղծագործությունները:
Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 10-ը: Րաֆֆի Աշոտի Մաթևոսյանը 9 տարեկան է:
Տաղանդավոր զավակի հայրը` լեյտենանտ Աշոտ Մաթևոսյանը պատերազմի լուրն առնելուն պես մեկնել է ռազմաճակատ, մեկ ամիս շարունակ քաջաբար մարտնչել ռազմաճակատի ամենաթեժ հատվածներում, փրկելով բազմաթիվ մարդկային կյանքեր և հոկտեմբերի 28-ին Արցախի Կարմիր շուկա կոչվող համայնքի տարածքում անմահացել է` դառնալով հավերժի ճամփորդ:
Այս պատերազմում անմահացած հերոսները նվիրաբերեցին իրենց կյանքը` պարգևելով խաղաղության իրավունք և պատգամելով մեզ ապրել ու ստեղծագործել:
Հավերժ փառք և խոնարհում: Հավատարիմ այդ պատգամին Րաֆֆին շարունակում է ստեղծագործել...

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
283 դիտում
18:50 28-03-2024
Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումները
247 դիտում
18:38 28-03-2024
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան